14:18 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Շտապօգնություն

Դաժան սպանություն Լոռիում. մարզպետարանի աշխատակցին սպանել ու դիակը հրկիզել է. մանրամասներ

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1700)
165 0 0

46–ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվող 20–ամյա լոռեցին ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Լոռու մարզի 20-ամյա բնակիչը սպանել է մի տղամարդու` Ժիրայր Բասմաջյանին և հետքերը թաքցնելու համար բենզինով հրկիզել է նրա Պուշկինո գյուղի ամառանոցը, որտեղ և եղել է դիակը և: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Պարզվել է, որ օգոստոսի 17-ին, ժամը 22։00-ի սահմաններում, Ժիրայր Բասմաջյանի ամառանոցում վերջինիս և Գարգառ գյուղի 20-ամյա մի բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել։ Այդ ընթացքում նրանք  քաշքշել և հարվածել են միմյանց, ապա երիտասարդը խոհանոցի սեղանից վերցրել է դանակն ու բազմաթիվ հարվածներ հասցրել Բասմաջյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հանցագործության հետքերը վերացնելու նպատակով 20–ամյա լոռեցին բենզինով հրկիզել է Բասմաջյանի դիակը և ամառանոցը: Այնուհետև հագուստը փոխել է, դեպքի պահին հագին եղած արյունոտ հագուստը և կոշիկները դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և նետել մոտակա Չայլաղ գետը:

Որոնողական միջոցառումների արդյունքում հրկիզված ամառանոցում, կիսայրված վիճակում, հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որի շեղբի վրա առկա են եղել արնանման հետքեր:

20-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Լոռու մարզպետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 46–ամյա տղամարդն աշխատում էր մարզպետարանում` զբոսաշրջության և վերլուծության բաժնի առաջատար մասնագետն էր։ «Մարզպետարանում բոլորը շոկի մեջ են, քանի որ Ժիրայրն այնքան բարի մարդ էր, որ երևի հանրապետությունում իր նման 10 մարդ չի գտնվի։ Նա Վանաձորում էր բնակվում, իսկ Պուշկինոյում իր ամառանոցն էր»,–ասաց մարզպետարանի աշխատակիցը։

Նրա խոսքով` իրենց աշխատակիցն ամառանոց հիմնականում շաբաթ–կիրակի օրերին էր գնում, որտեղ ծաղիկներ էր աճեցնում։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1700)

Ըստ թեմայի

Կանեփային բիզնես Հայաստանում. ինչում են մեղադրում ոստիկանությանը և ինչ է ենթադրում օրենքը
Դանակահարություն Ջրվեժում. երկու երիտասարդ հիվանդանոցում են
թեգերը:
Սպանություն, Լոռի, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, հայեր, հայ, Հայաստան

Գլխավոր թեմաներ