09:15 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2769)
284 0 0

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 78 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 18 աշխատակից և մոտ 60 տեղի բնակիչ:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Արայի լեռան ստորոտում մոտ 150 հեկտար խոտածածկ տարածք է այրվում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ` ընդհանուր՝ 78 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 18 աշխատակից և մոտ 60 տեղի բնակիչ:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2769)

Ըստ թեմայի

Վերջը չի երևում. «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը դեռ չի մարվել. Ցոլակյան (տեսանյութ)
Շիրակում շունը հարձակվել է տղայի վրա. նրան տեղափոխել են հիվանդանոց
Գեղհովիտում սիբիրյան խոցով հիվանդ կենդանին մորթվել ու 25 ընտանիքի է բաժանվել. մանրամասներ
թեգերը:
Արա լեռ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ

Գլխավոր թեմաներ