13:15 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
«Ձյունիկ սառնարան»

«Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը դեռ մարել չի հաջողվել. նախարարը դեպքի վայրում է

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1816)
107 0 0

Արդեն երրորդ օրն է, ինչ փրկարարներին չի հաջողվում մարել «Ձյունիկ սառնարան» ընկերությունում բռնկված հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Երևանի «Ձյունիկ սառնարան» ընկերությունում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհը դեռ մարել չի հաջողվել։

Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարները դեպքի վայրում շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները։

Հրդեհը բռնկվել է սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) ։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 5 ավտոսանդուղք:

Ինչու չեն կարողանում մարել «Ձյունիկ սառնարանի» հրդեհը. պարզաբանում է ԱԻՆ–ը

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանին:

ԱԻՆ նախարարը ևս այցելել է դեպքի վայր։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1816)

Ըստ թեմայի

Բացահայտվել է «Մասիվցի Անդիկի» սպանությունը
«Մասիվցի Անդիկին» սպանողը Հայաստան է եկել Չեչնիայից
Ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացուն հայտնաբերել են Հայաստանում
թեգերը:
«Ձյունիկ սառնարան», հրդեհ, Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

Գլխավոր թեմաներ