19:45 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
170 0 0

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 55 փրկարար` 11 մարտական հաշվարկ և 4 ավտոսանդուղք։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհը մեկուսացվել է երեկ` ժամը 15:15-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 55 փրկարար` 11 մարտական հաշվարկ և 4 ավտոսանդուղք։

«Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կրակի օջախներից դուրս բերել մի քանի հարյուր տոննա տարբեր տեսակի և նշանակության ապրանքներ և բեռներ»,- նշված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ էր բռնկվել։

Ըստ թեմայի

Հրդեհ Վերին Գետաշենում. այրվել է խոտածածկ տարածք, անասնակեր և վագոն-տնակի մի մասը
Եվս մեկ անտառային հրդեհ. ծուխը տեսանելի է Գորիս–Կապան ավտոճանապարհից. տեսանյութ
Զարգարյան. «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառները կպարզվեն կրակը մարելուց հետո
թեգերը:
փրկարար, հրդեհ, «Ձյունիկ սառնարան», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ