14:58 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
119 0 0

Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի- Sputnik. Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը այսօր, ժամը 05:24-ի դրությամբ մեկուսացվել է: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհի հետևանքով 7 տուժածները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը (ընդհանուր 434 փրկարար): Քաղաքապետարանը տրամադրել է ջրատար ավտոմեքենաներ:

Փրկարարներն աշխատում են շնչառական դիմակներով. «Մալաթիա մոլի» կրակը դեռ տարածվում է

 

Հիշենենք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս վեց մարտական հաշվարկ:

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակելու նպատակով ձևավորվել էր 30 հոգուց կազմված փրկարարական-աշխատանքային խումբ: Խմբի անդամները մեկնել էին դեպքի վայր:

Ըստ թեմայի

Ինչ է կատարվում հրդեհի ճիրաններում հայտնված «Մալաթիա մոլում». տեսանյութ
«Ձյունիկ սառնարանում» 6 օր տևած հրդեհը մարվել է. տեսանյութ
Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը
թեգերը:
Մալաթիա մոլ, Երևան, Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ

Գլխավոր թեմաներ