00:26 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
ՀՀ ոստիկանություն

Ողբերգական ավտովթար Երևանում. կան տուժածներ և զոհ

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1698)
36401

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելն ուղևորի դին քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում` «Ախպարաշեն» թաղամասի խաչմերուկում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ավտոմեքենաներից մեկը շրջվել է, ուղևորը տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 24-ին, ժամը 09:43-ի սահմաններում,Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում բախվել են  «Mercedes C200» (վարորդ՝ Վարդան Գ., ծնված 1985 թ.) և «Mercedes C200» (վարորդ՝ Արտյոմ Ա., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը շրջվել է: Ուղևորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ուղևորի  դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ավտոմեքենաներից մեկի գազի բալոնի փականը և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Վարդան Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Արտյոմ Ա.-ինը` բավարար:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1698)

Ըստ թեմայի

Փրկարարներն աշխատում են շնչառական դիմակներով. «Մալաթիա մոլի» կրակը դեռ տարածվում է
Ինչպես է այրվում «Մալաթիա մոլն» ու ինչպես են փրկարարները մարում կրակը. կադրեր դրոնից
Խնդիր կա, դիտավորություն՝ ոչ․ Ռուսաստանի դեսպանատունը՝ «Սպայկայի» հետ կապված իրավիճակի մասին
թեգերը:
Զոհ, հիվանդանոց, Վիրավոր, ավտոմեքենա, ավտովթար, Երևան

Գլխավոր թեմաներ