00:44 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
ձերբակալում

Գնդեվազում տեղի ունեցած ծեծկռտուքի 24-ամյա մասնակիցը ձերբակալվել է

CC BY-SA 2.0 / houstondwiPhotos mp / Handcuffs and a Car
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2019թ. օգոստոսի 25-ին 57-ամյա տղամարդը ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ մի խումբ անձինք Գնդեվազ գյուղում ծեծի են ենթարկել իրեն:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2019 թ. օգոստոսի 24-ին, ժամը 22:30-ի սահմաններում, 57-ամյա տղամարդը դիտողություն է արել Գնդեվազ գյուղի կենտրոնական հրապարակում «Ամուլսարն առանց հանքի» բարձր ձայնով վանկարկումներ անող մի խումբ անձանց:

Նրանցից մեկը՝ Կեչուտի 24-ամյա բնակիչը, ցավագին ընդունելով դիտողությունը, խուլիգանական մղումներով, մի քանի այլ երիտասարդների հետ ծեծի է ենթարկել նրան, ինչպես նաև հնչեցրել հայհոյանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Որոշում է կայացվել միջադեպի մասնակիցներից ևս մեկին՝ 22-ամյա երիտասարդին, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Պետական մարմինները կարող են արգելել հանքի շահագործումն ու «Լիդիանին» զրկել լիցենզիայից. ՔԿ

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

Վնաս չկա, որ մի հատ էլ չափենք, թե ինչ չափի է. քննչական խմբի ղեկավարը` Ամուլսարի մասին
Ամուլսարի փորձաքննություն իրականացնողները հանք չեն գնացել, ուսումնասիրել են միայն փաստաթղթերը. ՔԿ
Ամուլսարի հարցով Փաշինյանի խոստացած քննարկումն ուշանում է, բայց չի չեղարկվում
թեգերը:
Լիդիան, Ամուլսար, ՀՀ քննչական կոմիտե, ակտիվիստ, կալանավորել, կալանավոր, Ծեծկռտուք, Գնդեվազ

Գլխավոր թեմաներ