06:03 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Մարգարյան հիվանդանոց

«Մարգարյան» հիվանդանոցում ծննդկան է մահացել

© Sputnik / Aram Nersesyan ,
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)
502 0 0

Փորձ է արվել ծննդկանին տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում` «Մարգարյան» ծննդատանը, այսօր ծննդկանի մահվան դեպք է գրանցվել:

Այս լուրը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում»,–գրել է Նիկողոսյանը:

Նրա տեղեկացմամբ` ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել:

«Նշեմ նաև, որ նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը մշտապես մանրակրկիտ քննարկում է բոլոր մայրական մահերը, դրանց պատճառները վերհանելու և հետագայում առավելագույնս վերացնելու համար»,–գրել է մամուլի քարտուղարը:

Որևէ եզրակացության համար այս պահին սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:

Նշենք, որ լրատվամիջոցների տեղեկացմամբ` 24 ամյա կինը` Լ. Ավետիսյանը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ է։ Սա նրա առաջին հղիությունն էր։ Կինը կեսարյան հատման եղանակով տղա է ունեցել: Այնուհետև որոշ ժամանակ անց հայտնել են, որ մայրը անզգայացումից դուրս չի եկել և մահացել է:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)

Ըստ թեմայի

Վթար Ռուսաստանում. ՀՀ քաղաքացիներ են տուժել
Մանվել Գրիգորյանի վիճակը ժամ ժամի վատանում է, բժշկական եզրակացությունը՝ ուշանում. պաշտպան
Գյումրիում սպանված փոքրիկի պարանոցին կիսաշրջազգեստ է փաթաթված եղել. սարսափելի դեպքի մանրամասները
թեգերը:
վիրահատություն, Մահ, հղի, հիվանդանոց, հիվանդ

Գլխավոր թեմաներ