15:33 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Շիրակի ոստիկանություն

Մանրամասներ Գյումրիում կատարված դանակահարությունից. հարուցվել է քրեական գործ

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)
33521

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է, որ իրավապահներն աշխատում են շրջանառվող վարկածների ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Գյումրիում սեպտեմբերի 2-ի  երեկոյան գրանցված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գյումրիում սեպտեմբերի 2-ի  երեկոյան գրանցված դեպքի առթիվ հարուցվել  է  քրեական գործ ՀՀ  ՔՕ  112  հոդվածի  2-րդ մասի 1-ին կենտի հատկանիշներով այն է ՝  2  անձանց դիտավորությամբ առողջությանը   ծանր մարմնական վնասվածք պատճառելը։  Այս  մասին Sputnik Արմենիայի  թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ 

«Պատճառները, այդ թվում նաև քրեական գործի համար կարևոր մի շարք  հանգամանքներ պարզելու  համար կատարվում է  նախաքննություն։ Այլ  մանրամասներ այս պահին չենք  կարող հայտնել՝ ելնելով նախաքննության շահերից, բայց ասեմ, որ օպերատիվ մարմինների տեսադաշտում կան  անձիք, կան շրջանառվող վարկածներ. այդ ուղղությամբ կատարվում են բոլոր գործողությունները»,- նշեց Գաբրիելյանը։

Հիշեցնենք` երեկ երեկոյան` ժամը 21: 00-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 52-ամյա Իսահակ Ա.-ն և  21-ամյա Ռազմիկ Ա.-ն։ Կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած քաղաքացիները վիրահատվել են։

Վրաերթի ենթարկված 45-ամյա տղամարդու կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

Ըստ տեղեկությունների` տուժածներն ազգականներ են։

Նշենք, որ  դեպքը տեղի էր ունեցել «Անի» թաղամաս տանող ճանապարհին։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)

Ըստ թեմայի

Դանակահարություն Երևանում. 30–ամյա տղամարդը վնասվածք է ստացել որովայնի շրջանում
Դանակահարություն Ջրվեժում. երկու երիտասարդ հիվանդանոցում են
Դժբախտ պատահար. Հրազդանում 47-ամյա տղամարդ է մահացել
Դանակահարություն Երևանում. 48–ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց
թեգերը:
վիրահատություն, հիվանդանոց, Ոստիկանություն, Քրեական գործ, դանակահարություն, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ