02:01 24 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP611.79
  • EUR528.92
  • RUB7.45
ՌԴ ոստիկանություն

Չելյաբինսկի մարզում հայ երիտասարդի սպանության մեջ կասկածվողը հանձնվել է ոստիկանությանը

© Sputnik / Рамиль Ситдиков
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1833)
35 0 0

25–ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին և խոստովանել իր մեղքը։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում 22-ամյա Դավիթ Խուդոյանի սպանության մեջ կասկածվողը հանձնվել է ոստիկանությանը։ Այս մասին այսօր հայտնել է «АиФ-Челябинск» պարբերականը` հղում անելով Չելյաբինսկի մարզի Ռուսաստանի ՔԿ վարչությանը։

Արդեն տեղեկացրել ենք, որ Զլատոուստի բնակիչ Դավիթ Խուդոյանին սպանել են սեպտեմբերի 2-ի գիշերը։ Նա վիրավորում էր ստացել որովայնի շրջանում։ Բժիշկներին չէր հաջողվել փրկել տղայի կյանքը։ Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։

«Այսօր սպանության կասկածյալն անձամբ է ոստիկանություն ներկայացել։ Ներկա պահին անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվում, որից հետո ընթացակարգային որոշում կկայացվի», – հայտնել է Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ՔԿ քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Վլադիմիր Շիշկովը։

Znak.com–ն իր հերթին հայտնում է, որ ոստիկանություն մեղայականով ներկայացել է 25-ամյա Իլյա Կամենևն ու խոստովանել արածը։ Երիտասարդի խոսքով` նա պատահաբար է կրակել իր ծանոթին։

Ռուսաստանի քրեական հեղինակությունները հավաքների ժամանակ քննարկել են Մասիվցի Անդիկի սպանությունը

Ինչպես նշել է պարբերականի աղբյուրը, քրեական գործը կարող է փոխվել ՌԴ ՔՕ 19-րդ հոդվածով (Անզգուշությամբ մահ պատճառելը)։

Խուդոյանը բանակից վերադարձել էր ընդամենը 1.5 տարի առաջ և բարեկամների հետ միասին բիզնեսով էր զբաղվում։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1833)

Ըստ թեմայի

Դաժան սպանություն Լոռիում. մարզպետարանի աշխատակցին սպանել ու դիակը հրկիզել է. մանրամասներ
Գերանդիով սպանել է համագյուղացուն ու տվել խոստովանական ցուցմունք. տեսանյութ
թեգերը:
Սպանություն, Երիտասարդ, հայ, Հայաստան, Ռուսաստան, Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ