11:21 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.43
  • GBP615.98
  • EUR529.69
  • RUB7.45
Պարկուճ

Կրակոցներ Արմավիրում. հոլովվում է Մանվել Գրիգորյանի եղբորորդու անունը

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1819)
101 0 0

Ոստիկանները արագ պարզել են կրակողի ինքնությունն ու նրան հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Արմավիրի մարզում վարորդների վեճն ավարտվել է կրակոցով։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դեպքը տեղի է երեկ` սեպտեմբերի 4–ին, Արմավիրի մարզի կենտրոնական ավտոճանապարհին։

Երթևեկության ընթացքում տարաձայնություններ են ծագել երկու վարորդի միջև, որոնցից մեկը, ամենայն հավանականությամբ, մյուսին վախեցնելու համար ատրճանակը պարզել է ու կրակել։ Ըստ շրջանառվող լուրերի` կրակողը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։ Զոհեր կամ վիրավորներ չկան։

Ոստիկանները արագ պարզել են կրակողի ինքնությունն ու նրան հայտնաբերել։ Այժմ պարզվում են մանրամասները, թե ինչ է կատարվել տղամարդկանց միջև և ինչ ատրճանակով է կրակոց արձակվել։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1819)

Ըստ թեմայի

Կրակոցներ Վանաձորում. 32-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Կրակոցներ Սանկտ Պետերբուրգի շուկայում. ԱՊՀ 3 քաղաքացի «տեղի» կռիվ են արել
Կրակոցներ Երևանում. կա զոհ և վիրավորներ
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Ոստիկանություն, ատրճանակ, վարորդ, կրակոց, Արմավիր

Գլխավոր թեմաներ