14:22 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Շտապօգնության ավտոմեքենա

Դժբախտ պատահար Երևանում. 2.5 տարեկան երեխան ընկել է 6-րդ հարկից

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1700)
167 0 0

Մարդիկ նկատել են երեխային և ահազանգել «911» ծառայություն։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից այսօր երեխա է ընկել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

««911» ծառայությունը ժամը 10:32-ինահազանգ է ստացել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան երեխայի, որը, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Արնանման հետքեր, պարկուճներ. Մալաթիա-Սեբաստիայի կրակոցների դեպքով քրգործ է հարուցվել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ երեխան ողջ է, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Բուժկենտրոնից էլ տեղեկացրին, որ փոքրիկը վերակենդանացման բաժանմունքում է, հիմա հետազոտություններ են անցկացնում։

Երեխայի վիճակի վերաբերյալ մանրամասները կարող եք կարդալ այստեղ։

Կրակոցներ Արմավիրում. հոլովվում է Մանվել Գրիգորյանի եղբորորդու անունը

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1700)

Ըստ թեմայի

Գյումրիում աղբարկղի մոտ 1 ու կես տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել
16-ամյա տղան՝ ավտոմեքենայի ղեկին. պատանեկան զվարճանքը տխուր ավարտ է ունեցել
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. վարորդին չեն հասցրել հիվանդանոց տանել. տեսանյութ
«18+» ակումբի հաճախորդները իրար ծեծել են, դիմելաձևը դուր չի եկել
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), շենք, Երևան, երեխա, Հայաստան

Գլխավոր թեմաներ