06:50 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հիվանդանոց

Դժբախտ պատահար Դավիթ Բեկի փողոցում. վրաերթի ենթարկված երկու տղամարդկանցից մեկը մահացել է

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)
276 0 0

Տղամարդկանց հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։ Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի- Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով՝  երեկ երեկոյան սարսափելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դավիթ Բեկի փողոցում վրաերթի են ենթարկվել 49 և 42-ամյա երկու տղամարդ։ Տղամարդկանց վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի և  բախվել մոտակայքում կայանված մեքենային։

Վրաերթի ենթարկվածներին օգնության են հասել քաղաքացիները, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։

Տղամարդկանցից կրտսերը  հոսպիտալացվելուց րոպեներ անց` գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է։

Իրավապահները պարզում են, թե ինչ մակնիշի մեքենա է տղամարդկանց  վրաերթի ենթարկել, և միջոցառումներ են ձեռնարկում մեքենան ու վարորդին հայտնաբերելու համար։

Շիրակի մարզում կինն ամուսնու դին գտել է անասնագոմում կախված

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)

Ըստ թեմայի

Դժբախտ պատահար. Հրազդանում 47-ամյա տղամարդ է մահացել
Դժբախտ պատահար Վայոց Ձորում. վթարի հետևանքով 3 մարդ մահացել է, ևս 3-ը հիվանդանոցում են
Դժբախտ պատահար Երևանում. աշխատավայրում ստացած այրվածքների պատճառով տղամարդը մահացել է
Երևանում 2.5 տարեկան երեխան ընկել է 6-րդ հարկից
Դժբախտ պատահար Էրեբունի վարչական շրջանում. Աղի լճում տղամարդ է խեղդվել
թեգերը:
հիվանդանոց, տղամարդ, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, վարորդ, Դժբախտ պատահար, Վրաերթ, Հայաստան

Գլխավոր թեմաներ