10:51 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Գյուղ Հայաստանում, արխիվային լուսանկար

Կուտական գյուղում 15-ամյա աղջիկ է կորել. նա տառապում է էպիլեպսիայով

© Photo : Evgenia Filatova
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1808)
92 0 0

Որոնողական աշխատանքները շարունակվում են. փրկարարներին միացել են նաև բնակիչները:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Կորել է Կուտական գյուղի բնակիչ, 15-ամյա Արեգա Մ.-ն, որի որոնողական աշխատանքները սկսվել են երեկվանից: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան և գյուղի 20 բնակիչ:

Մոսկվայում հայտնաբերել են Վանո Սիրադեղյանի փեսայի եղբորը սպանած տղամարդուն

Երեխայի մայրը հայտնել է, որ դեպքը եղել է նախիրն արոտավայրից տուն տանելու ճանապարհին: Ըստ shamshyan.com-ի`նա դստերն ասել է` սպասի, մինչև կովերին գոմ տանի ու վերադառնա, որ միասին տուն գնան։ Մոտ 10 րոպե անց մայրը գոմից դուրս է եկել և նկատել, որ աղջիկը չկա:

Սարսափելի դեպք Սյունիքի մարզում․ երկու դիակ է հայտնաբերվել

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1808)

Ըստ թեմայի

Խոշոր վթար Երևանում. տուժածների թվում երեխաներ կան
Կրակոցներ Հյուսիսային պողոտայում. թիրախում է եղել թանկարժեք ժամացույցների խանութը
Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի ծնողներն օգնության կարիք ունեն
Վանաձորում 20 տարեկան երիտասարդի են դանակահարել
թեգերը:
հայեր, հայ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), փրկարար, աղջիկ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ