19:05 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին. վարորդը հոսպիտալացվել է

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1716)
34 0 0

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցա ՃՏՊ–ի հետևանքով տուժած վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Ուջան գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների կայքը։

«Սեպտեմբերի 8-ին, ժամը 08:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Նարեկ Ս. ծնված 1992թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1716)
թեգերը:
վարորդ, ավտոմեքենա, Վիրավոր, հիվանդանոց, ավտովթար

Գլխավոր թեմաներ