13:34 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Արջ

Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդը նշանածի հետ է եղել. մանրամասներ

© Sputnik / Валерий Шустов
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1936)
629600

Փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել են լեհ երիտասարդի դին, որի գլուխն անճանաչելիորեն ջնջխված է եղել։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված երիտասարդ տղան մահացել է։

Ավելի վաղ ԱԻՆ–ը հայտնել էր, որ այսօր, ժամը 14:26-ին «911» ծառայությունը Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից ահազանգ է ստացել, որ ինքն ու ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռ, արջը հարձակվել է իրենց վրա։

Sputnik Արմենիային հայտնի են դարձել դեպքի մանրամասները։

Հայաստանում որպես զբոսաշրջիկ գտնվող ազգությամբ լեհ տղան իր նշանածի հետ բարձրացել է Արագած լեռ։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել է նրանց վրա։ Երիտասարդը սկսել է կռիվ տալ կենդանու հետ՝ փրկելով ընկերուհու կյանքը։

Արջը, որն ամուր բռնել է տղային, սկսել է գլորվել ու տղայի հետ ժայռից գահավիժել է ցած։ Աղջիկն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն։

Դեպքի վայր եկած հրշեջ-փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել են երիտասարդի դին, որի գլուխը անճանաչելիորեն ջնջխված է եղել։

Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդի դին Աշտարակում է, որտե՞ղ է աղջիկը

Հետագայում կպարզվի, թե վնասվածքներն արջի հետ կռվի, թե գլխով քարերին բախվելու հետևանք են։

Մեր տեղեկություններով՝ արջը ողջ է մնացել, քանի որ հայտնաբերվել է միայն երիտասարդի դին․ ամենայն հավանականությամբ՝ կենդանին փախել է։

Արջը դեռ ոռնում է․ Արագածի այն հատվածը, որտեղ ողբերգական դեպք է եղել, դեռ վտանգավոր է

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1936)

Ըստ թեմայի

«Ո՞ւր եք փախչում։ Ես ձեզ սիրում եմ». փափլիկ քոթոթի ու ճտերի մասին զվարճալի տեսանյութ
Դիլիջանում արջի քոթոթն անակնկալ է մատուցել մարդկանց. կենդանին հյուրանոց է եկել. տեսանյութ
Արջը քոթոթի հետ մտել է տարեց ամերիկացիների տուն․ շարունակությունը կինոյի է նման
Արմավիրի մարզում սկեսրայրը դանակով հարվածել է հարսին
Երևանի մանկապարտեզներից մեկի մոտ ձողից կախված 33–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանում տղամարդը դանակահարել է կնոջն ու հարևանին
թեգերը:
Դիակ, Երիտասարդ, Արագած, Հայաստան

Գլխավոր թեմաներ