17:49 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Հիվանդանոց

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենան այրվել է, 3 մարդ`մահացել. տեսանյութ

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1928)
299 0 0

ՃՏՊ-ի հետևանքով ամբողջությամբ այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին. «ԿամԱԶ»–ը բախվել է «BMW»–ին, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է «BMW»–ն։ Վթարի հետևանքով 3 մարդ է տեղում մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«911»–ը վթարի մասին տեղեկությունը ստացել է ժամը 04:01-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը»,–գրում է կայքը։

1 / 8
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 59-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ 57-ամյա Ռազմիկ Ա.,) և «BMW» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով ամբողջությամբ այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը: «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են:

Խոշոր վթար «Դալմա Գարդեն մոլի» մոտ. բախվել է 4 մեքենա, տուժածների թվում երեխաներ կան

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 04:46-ին:

«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գևորգ Ս.-ն (ծնված 1995 թ.), հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1928)

Ըստ թեմայի

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է
Լեհաստանի ԱԳՆ-ն զբաղվում է Հայաստանում մահացած զբոսաշրջիկի դին հայրենիք տեղափոխելու հարցով
Վթար Երևանի Բագրատունյաց պողոտայում. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդը 33 տարեկան էր. նոր մանրամասներ
թեգերը:
Մեղրի, Երևան, ավտոմեքենա, Մահ, Դժբախտ պատահար, ավտովթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ