00:45 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Հիվանդանոց

Արտակարգ դեպք Արմավիրում. 11-րդ դասարանցին վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանցի աղջկան

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1808)
114 0 0

16 տարեկան տղան 12 տարեկան աղջկան վրաերթի է ենթարկել BMW մակնիշի ավտոմեքենայով, որը մարդիկ հեռացրել են դեպքի վայրից։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմանում Այգեկ գյուղի բնակիչ, 16-ամյա Ալբերտ Ն-ն իր վարած BMW մակնիշի 36 CQ 040 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղի Երևանյան խճուղու թիվ 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ նույն գյուղի բնակիչ, 12-ամյա Մերի Խ-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Երևան քաղաքի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

Ողբերգական ելքով վրաերթ Երևանում. վարորդն օգնել է կնոջը, բայց նա մահացել է

Ճանապարհային ոստիկաններն ու Վաղարշապատի ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենան, որը վթարի վայրից հեռացրել էին՝ մտածելով, որ ոստիկանները չեն իմանա վրաերթի մասին։

Սարսափելի վթար Գեղարքունիքում. դին հայտնաբերվել է մեքենայից 80 մետր հեռավորության վրա

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1808)
թեգերը:
Արմավիրի մարզ, Վրաերթ, Հայաստան

Գլխավոր թեմաներ