11:42 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Վիրահատություն

Վիճաբանություն դասընկերների միջև. բժիշկները 12-ամյա տղայի փայծաղը հեռացրել են

© Sputnik / Сергей Гунеев
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1801)
874 0 0

Վիճաբանությունից հետո տղաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան ծնողները տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները վիրահատական միջամտություն են ցուցաբերել։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով՝  երեկ Արաբկիր բժշկական կենտրոնում բժիշկները վիրահատական միջամտությամբ հեռացրել են Երևանում ապրող 12-ամյա մի տղայի փայծաղը, որը կենսական նշանակության օրգան է։

Երևանում անհայտ մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը և փախել

Անչափահասի հոսպիտալացվելուց հետո բժիշկները պարզել են, որ տղայի մոտ ներքին արնահոսություն է։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝  տղան ծանր մարմնական վնասվածքն ստացել է համադասարանցու հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Վերջինս բռունցքով հարվածել է նրա որովայնին։ Տանը տղայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և ծնողները նրան հասցրել են հիվանդանոց։

Դեպքի մյուս մանրամասներ իրավապահները պարզում են։

Արտակարգ պատահար Կիևում. տղամարդը սպառնում է պայթեցնել Մետրոյի կամուրջը. տեսանյութ

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1801)

Ըստ թեմայի

Կրակոցներ և դանակահարություն Աղավնատուն գյուղում. կան վիրավորներ
Բաղդասարյան. «ՃՈ ակտերի բողոքարկման նոր կարգից կշահեն և՛ վարորդները, և՛ պետությունը»
Մանվելյան. «Զարմանալի է, թե արջն ինչպես էր հայտնվել 3500 մետր բարձրության վրա»
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կա զոհ
թեգերը:
վեճ, բժիշկ, վիրահատություն, փայծաղ, հիվանդանոց, հիվանդ, Հայաստան

Գլխավոր թեմաներ