22:46 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2533)
104 0 0

Երևան-Գյումրի ճանապարհին գրացված վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, մյուսներին տեղափոխել են Թալինի բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։10-ի սահմանում Երևան-Գյումրի ճանապարհի 70 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Jetta և Nissan Pathfinder մակնիշների ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 4–ին տեղափոխել են Թալինի բժշկական կենտրոն։ Առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը։

Կրակոցներ Վանաձորում. վիրավոր կա

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գազի արտահոսք. այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 4 անձանցից մեկը 2–ամյա աղջիկ է

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2533)

Ըստ թեմայի

Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. տղամարդը փորձել է անցնել ճանապարհի անթույլատրելի հատվածով
Կրակոցներ և դանակահարություն Աղավնատուն գյուղում. կան վիրավորներ
Դանակահարություն Երևանում. պատճառը երկար նայելն է եղել
թեգերը:
հիվանդանոց, ավտոմեքենա, վթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ