21:45 11 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
Автомобиль патрульной службы на улице Хаджяна

Հայկ Հարությունյանն առանձնատանը մենակ չի եղել. նոր մանրամասներ` նախկին ոստիկանապետի դեպքից

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Հայկ Հարությունյանի մահը. քրեական գործ և մանրամասներ (9)
2734 0 0

Իրավապահները պարզում են, թե ինչ հրազենից է կրակոց արձակվել և ում է պատկանում այն: Հայկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին կդառնար 64 տարեկան:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետը վերջին մի քանի օրը ամառանոցում է եղել, ընդ որում՝ ոչ մենակ:

Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Հարությունյանի մահվան դեպքից: Շքեղ ամառանոցը, որտեղ հայտնաբերվել է գեներալ-գնդապետի դին՝ գլխին հրազենային վնասվածքով, պատկանել է նրան:

Նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանը թոշակի անցնելուց հետո ժամանակի մեծ մասն անցկացնում էր Բջնիի ամառանոցում:

Ըստ շրջանառվող որոշ լուրերի` տանը եղած անձն է լսել կրակոցի ձայնը, ապա հյուրասենյակում գտել Հարությունյանի դին: Նա խուճապահար դուրս է եկել տնից ու պատահական անձանցից օգնություն խնդրել:

Մարդիկ արձագանքել են և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին, նաև ահազանգել շտապօգնություն: Այս պահին իրավապահները պարզում են, թե ինչ հրազենից է կրակոց արձակվել և ում է պատկանում այն: Հայկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին կդառնար 64 տարեկան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23–ին, ժամը 23։50 ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխին հրազենային վնասվածքով:

թեմա:
Հայկ Հարությունյանի մահը. քրեական գործ և մանրամասներ (9)

Ըստ թեմայի

Զինծառայողի դին վերցնելու համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին
Անհրաժեշտության դեպքում կհրապարակենք Ադրբեջանի դիվերսիոն փորձի կադրերը. Հասրաթյան
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետի դին
թեգերը:
Դիակ, ինքնասպանություն, Հայկ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ