12:14 15 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP613.60
  • EUR525.36
  • RUB7.45
Հրշեջ մեքենա

Հրդեհ Արցախի փողոցի բնակարաններից մեկում. կան տուժածներ

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Բնակարանում այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը, բազմոցը՝ մասամբ, առաստաղի քիվը՝ 2 գմ և էլեկտրական անջատիչը:

ԵՐԵՎԱՆ, 27 Սեպտեմբեր — Sputnik. Երևանի Արցախի փողոցի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որից հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 27-ին, ժամը 13:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:25-ին, մարվել՝ 13:31-ին: Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը, բազմոցը՝ մասամբ, առաստաղի քիվը՝ 2 գմ և էլեկտրական անջատիչը:

Սյունիքում ծառագողեր են հայտնաբերվել. գործողություններին մասնակցել է նաև անտառապահը

1990 թ.-ին ծնված Թամարա Ա.-ն ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ: Վերջինս տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: Արթուր Ծ.-ն (ծնված 1987 թ.) ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Ըստ թեմայի

Հրդեհ Սոչիի բազմաբնակարան շենքում. դեպքի վայրում մեծ թվով հրշեջներ են աշխատում
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. հյուրերն ու աշխատակիցները տարհանվել են
Սարսափելի հրդեհ Գրոզնիում. գրեթե ամբողջությամբ այրվել է առևտրի խոշոր կենտրոնը. տեսանյութ
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բազմաբնակարան շենք, բնակարան, հիվանդանոց, Վիրավոր, հրդեհ, Երևան

Գլխավոր թեմաներ