ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Երեկ Շենգավիթում 47–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի շրջանում վնասվածքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը։
«Նյութեր են նախապատրաստվում Վիգեն Ղ.-ի մահվան դեպքի մանրամասներն իմանալու համար»,–ասաց նա։
Shamshyan.com-ը հայտնում է, որ 47–ամյա Վիգեն Ղ.-ն է աշխատում էր «Սպայկա» ընկերությունում, իսկ նրա դին հայտնաբերվել է «Սպայկային» պատկանող ջերմոցներում։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Վթար Տավուշում. 4 երիտասարդի տեղափոխել են հիվանդանոց, նրանցից 2-ը եղբայրներ են