03:31 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Նշվում է, որ բեռնատար ինքնաթիռը չարտերային չվերթ է կատարել Իսպանիայից։ Ինքնաթիռում եղել է 12 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Երեք մարդ է մահացել և ևս երեքը տուժել Լվովի մոտ Ան-12 բեռնատար ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ, երկու հոգու ճակատագիրը դեռևս անհայտ է, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ–ները` հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։

Նշվում է, որ բեռնատար ինքնաթիռը չարտերային չվերթ է կատարել Իսպանիայից։ Ինքնաթիռում եղել է 12 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Լվովի օդանավակայանում, բայց իջնելիս անհետացել է ռադարներից։

Փրկարարները գտել են ինքնաթիռը թռիչքուղուց մոտավորապես երկու կիլոմետր հեռավորության վրա։ Որոշ տվյալներով` ավիավթարի պատճառ է դարձել խիտ մառախուղը, բայց վարկածներից մեկի համաձայն` վառելիքն է վերջացել։

Հայտնի է Բառնաուլում Boeing–ի կոշտ վայրէջքից տուժածների թիվը

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նրանք անձնակազմին դուրս  են բերում վնասված ինքնաթիռից։

Ըստ թեմայի

Դպրոցահասակ աղջիկը փորձել է ինքնասպան լինել. անցորդներն օգնության են հասել
Երևանի կենտրոնում 2 երիտասարդի են դանակահարել
Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանների վրա. չորս մարդ զոհվել են
Ավազակային հարձակում Գավառում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու դիմել ինքնապաշտպանության
թեգերը:
փրկարար, Վիրավոր, Զոհ, վթար, Իսպանիա, ինքնաթիռ, Հայաստան

Գլխավոր թեմաներ