10:42 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2228)
888 0 0

Ըստ տեղեկությունների` մահացածը Jeep-ի վարորդի կինն է, իսկ վարորդն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik.  Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ սարսափելի վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Վարդենիսից Մարտունի տանող ճանապարհին՝  Վարդենիկ գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել բեռնատար «Կամազ» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաները։

Дорожно-транспортное происшествие на трассе Варденис-Ереван (11 октября 2019). Гегаркуник
© Sputnik / Stringer
Վթար Գեղարքունիքի մարզում

Մեր տեղեկություններով՝ մարդատարի վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներից մեկը, ամենայն հավանականությամբ՝ Մարտունու բժշկական կենտրոն, իսկ նրա 55-ամյա ուղևորուհին, որն ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ կինն է, մահացել է։

ՎՏԲ բանկի մասնաճյուղերից մեկը կրկին թալանել են

Վթարի հետևանքով մարդատարը դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել դաշտում։ Կամազի վարորդը չի տուժել։ 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական կոմիտեի ու ոստիկանության ծառայողները, ինչպես նաև հրշեջ փրկարարները։

Իրավապահները պարզում են վթարի հանգամանքները։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2228)

Ըստ թեմայի

«Մարս Ավիա» ընկերության օդանավը վթարային վայրէջք է կատարել. տուժածներ չկան. տեսանյութ
Գյումրիում որդին մորը կախված է գտել
Արզնիում «հանաքը դանակ է դառել». 25–ամյա երիտասարդը հիվանդանոցում է
Սյունիքում երիտասարդը հոր զենքով կրակել է իրեն
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, հիվանդանոց, ավտովթար, վթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ