05:07 16 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Շտապօգնության ավտոմեքենա

Վրաերթ «Օջախ» ռեստորանի դիմաց. մահացածը հարսանիքից էր դուրս եկել

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1928)
558 0 0

Ականատեսները պատմել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ էր և մասնակցում էր հարսանեկան արարողության։ Նա ընկերոջ հետ փորձել է անցնել փողոցը, որի ժամանակ էլ տեղի է ունեցել պատահարը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հոկտեմբերի 13-ին, ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Բալահովիտ ավտոճանապարհի «Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց Բալահովիտ գյուղի բնակիչ, 36-ամյա Դավիթ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AԼ 037 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը`Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Սարգիս Սարգսյանը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը:

Mercedes-ի վարորդը գտնվում է իրավապահների հսկողության տակ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վրաերթի ենթարկվածն «Օջախ» ռեստորանային համալիրում մասնակցել է հարսանեկան արարողության և ռեստորանից դուրս է եկել ու փողոցում վրաերթի ենթարկվել։

Մահացու վրաերթ BMW-X5–ով. զոհի հետ երեխա է եղել

Վարորդներից մեկն էլ  պատմել է, որ ինքն ականատես է եղել` ինչպես է մահացածը ընկերոջ հետ անցնում փողոցը և ինքը մի կերպ «փախցրել է» ավտոմեքենան, սակայն Mercedes–ի վարորդը չի կարողացել ու տեղի է ունեցել ողբերգական վրաերթը:

Ականատեսները նշել են, որ եթե նշված հատվածն ունենար արտաքին լուսավորություն, ապա այս դեպքը տեղի չէր ունենա:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1928)

Ըստ թեմայի

Ամուսինները վիճել են Երևանում. վեճից հետո 2 տարեկան որդին հայտնվել է հիվանդանոցում
Վրաերթ Նժդեհի փողոցում. «ՎԱԶ-2114» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու
Երևանի կենտրոնում թալանել են «Ավտոմոթորսի» տնօրենին
Ուշացած ուղևորը «բոլոլա» է արել «Շերեմետևոյում»․ ոչ թե տեսանյութ է, այլ կինո
Նոր Օռլեանում փլուզվել է կիսակառույց հյուրանոցի մի մասը, կան տուժածներ. տեսանյութ
թեգերը:
Վրաերթ, Մահ, հարսանիք, Ռեստորան, շտապօգնություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ