01:31 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Իրավապահները փնտրում են գետն աղտոտող գործարարին։ Արդյունքները հայտնի կլինեն 2 ժամից։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Պոչամբարից աղտոտված ջրերը հոսել են Ողջի գետ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում  հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առավոտից մենք բավականին լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում։ Այնտեղ պոչամբարից աղտոտված ջրերը հոսել են դեպի Ողջի գետ»,– ասաց նա։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց, որ առավոտյան ժամը 9-ին հեռախոսազանգ է ստացել Սյունիքի մարզպետից։

«Ասաց, որ Ողջի գետի ջրերի գույնը փոխված է, դարչնագույն է դարձել։ Մարզում առկա բոլոր միջոցները մոբիլիզացվել են խնդիրը տեղում հասկանալու համար»,– ասաց Պապիկյանը։

Նախարարը չցանկացավ հստակ ասել, թե որ պոչամբարից է տեղի ունեցել արտահոսքը` առաջարկելով սպասել ուսումնասիրության արդյունքներին։ Բայց նշեց, որ տեղանքը վկայում է, որ դա կարող է լինել Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը։

Քիչ մնաց. շուտով կիմանանք` ովքեր են հայաստանյան հանքերի իրական տերերը

Շրջակա միջավայրի նախարարն էլ հայտնեց, որ աղտոտման աղբյուրը ամենայն հավանականությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

«Եթե նշված տարածքը վերևի գոտում է գտնվում, ապա դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Իսկ նախնական տվյալներով` հենց վերևի մասից է, ոչ թե կեսից։ Կեսից հնարավոր է, որ Կապանի նախկին կավարտի հանքից որոշակի արտահոսք լինի։ Նախնական այսքանը կարող ենք ասել»,– ասաց Էրիկ Գրիգորյանը։

Նախարարը խոստացավ, որ հարցի վերջնական պատասխանը հայտնի կլինի 2 ժամից։

Մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ տեղում աշխատում են իրավապահները։ Նրանց արդեն հաջողվել է գտնել վնասված խողովակը։

«Խիստ նախնական արդյունքներով` հավանաբար, այդտեղից հոսած ջուր է»,– ասաց Դավթյանը։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով` տվյալ գործարանի սեփականատերերը մինչ այդ փորձել են գաղտնի պահել վթարի մասին տեղեկությունները` փորձելով վերականգնել վթարված խողովակը։

Ցոլակյանը նշեց, որ իր տեղեկություններով` վթարն արդեն վերացվել է, բայց գետը մինչ այդ աղտոտված է եղել։

Ըստ թեմայի

Ի՞նչ է առաջարկում Ալավերդու պղնձաձուլական գործարանը ազատված աշխատակիցներին. զարգացումներ
Պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումներն ու պոչանքները լցվել են հարևան գյուղեր
Ալավերդիում բունտ է լինելու. պղնձաձուլարանի 200 աշխատակից ազատվել են աշխատանքից. «Փաստ»
Հայաստանում կստուգվեն բոլոր 27 հանքերը, այդ թվում` «դեղին գետը». նախարար
«Այս պահին Ամուլսարի շահագործումն արգելելու դե յուրե հիմք չկա». Փաշինյան
Քիչ մնաց. շուտով կիմանանք` ովքեր են հայաստանյան հանքերի իրական տերերը
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Սյունիք, Հայաստան

Գլխավոր թեմաներ