12:46 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
239 0 0

Ավտովթարից տուժածներին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուսինը՝ ծայրահեղ ծանր:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 2 մարդ է զոհվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից,  հոկտեմբերի 20-ին, ժամը 21:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 22 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով սյունը թեքվել է:

Երևանում և 5 մարզում մինչև 6 ժամ լույս չի լինի

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներին՝ Արայիկ Բ.-ին (ծնված 1993 թ.) և Գեղամ Գ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուսինը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի՝ Գոռ Գ.-ի և անձը չպարզված քաղաքացու դիերը:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)

Ըստ թեմայի

Ֆրանսիայում հարձակվել են հայկական խմբագրության վրա
«Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով». Երևանի քաղաքապետի խոսնակ
Ցրտերն ու կարճատև անձրևները մոտենում են. եղանակի տեսություն
թեգերը:
հիվանդանոց, Վիրավոր, Զոհ, ավտովթար, Երևան

Գլխավոր թեմաներ