11:06 22 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Շտապօգնություն

Ողբերգական դեպք Մեծամորում. աշխատավայրում հայտնաբերել են 25–ամյա երիտասարդի դին

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1946)
2810 0 0

Երիտասարդը մահացել է իր ազգականին պատկանող աշխատավայրում, որտեղ մեծ սառնարաններում մրգեր են ամբարում։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Արմավիրի Մեծամոր քաղաքում աշխատավայրում մահացել է 25–ամյա մի երիտասարդ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր առավոտյան շտապօգնության խումբը կանչով մեկնել է Մեծամոր քաղաքի թաղամասերից մեկն ու մի շինության տարածքում հայտնաբերել երիտասարդ տղայի դի։

25-ամյա երիտասարդը աշխատավայրում մահացել էր։ Տեղեկությունը փոխանցվել է տեղի իրավապահներին։ Դեպքի վայր են ժամանել  մեծ թվով ոստիկաններ, որոնք միջոցառումներ են ձեռնարկում երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար։ Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն համապատասխան փորձաքննություններից հետո։

Մեր տեղեկություններով` երիտասարդը մահացել է իր ազգականին պատկանող աշխատավայրում, որտեղ մեծ սառնարաններում մրգեր են ամբարում։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1946)

Ըստ թեմայի

Դաժան սպանություն Երևանում. 65-ամյա կնոջ դին հայտնաբերել են սեփական բնակարանում
ԱԻՆ–ի 7 աշխատակցի պայմանագրերը չեն երկարացվել. ինչ է իրականում կատարվում կառույցում
Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը. ՔԿ
թեգերը:
տղամարդ, Երիտասարդ, Դիակ, Մեծամոր, Արմավիր

Գլխավոր թեմաներ