Հրշեջ-փրկարարները մի քանի ժամ է` պայքարում են անտառային հրդեհի դեմ։ Դեպքի վայր է մեկնել նաև նախարարը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Լոռու մարզում` Բազումի լեռնաշղթայի անտառներում, այսօր խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ- փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
Հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։