17:19 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Շտապօգնության մեքենա

Արմավիրի մարզում Opel-ը մխրճվել է տրակտորի մեջ․ վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2000)
6610

Պատահարի հետևանքով տուժածներից երկուսը ստացել են ծանր, մյուսները միջին ծանրության վնասվածքներ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի -  Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 34 ՍN 028 համարանիշի ավտոմեքենան և խոտի հակով բարձված տրակտորը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով տրակտորիստը, Opel-ի վարորդն ու 2 ուղևորները, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Տուժածներից 2-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, 2-ինը՝ միջին ծանրության։

Ինչպես նշել են դեպքի վայրում հավաքվածները վարորդներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել Արմավիրի հիվանդանոցի բժիշկները, իսկ 2-ին՝ քաղաքացիները։

Հավաքվածները նշել են նաև, որ վիրավորներին, մինչև բժիշկների ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի հրշեջ-փրկարար։

Մասիս քաղաքում երիտասարդներ են դանակահարվել

Ըստ աղբյուրի՝ Opel-ը մխրճվել է տրակտորի կցորդիչի մեջ, ինչի հետևանքով էլ տրակտորը կողաշրջվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2000)

Ըստ թեմայի

Պատահար Երևանում. Nissan March-ը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու
Դժբախտ պատահար Սյունիքում. վրաերթի ենթարկված 5-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
Պատահար Իսակովի պողոտայում. կան տուժածներ
Դժբախտ պատահար Գյումրիում․ գնացքը վրաերթի է ենթարկել 68- ամյա կնոջը
թեգերը:
հիվանդանոց, Տուժածներ, վթար, տրակտոր, Արմավիրի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ