09:04 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Շտապօգնություն

Սպիտակում բախվել են երկու «Ford»-երը. վարորդներին ու ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1928)
48 0 0

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 3-ին, ժամը 05:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 19-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ 24-ամյա Արայիկ Մ.,) և «Ford Transit» (35-ամյա վարորդ՝ Արիս Ե.,) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Transit»-ի (վարորդ՝ Արայիկ Մ.) ուղևոր 49-ամյա Գայանե Մ.-ն, և մյուս «Ford Transit»-ի վարորդը՝ Արիս Ե.-ն և ուղևոր 54-ամյա Ներսես Ն.-ն (, հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ։

Գավառում կրակահերթ են բացել ավտոմեքենայի վրա, կա զոհ. չի բացառվում վենդետայի վարկածը

Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ Արայիկ Մ.-ին, տեղափոխել են Սպիտակի ԲԿ: Բժիշկները Ներսես Ն.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Արիս Ե.-ի, Գայանե Մ.-ի և Արայիկ Մ.-ի առողջական վիճակը՝ բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1928)

Ըստ թեմայի

Մանկական խաղը վերածվել է հրդեհի. Խանջյան գյուղում խոտի դեզեր են այրվել
Թալանել են բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետի տունը
Կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ տղայի մեքենայի ուղղությամբ
Արթիկում «ԿԱՄԱԶ»–ի հետ բախումից «ՎԱԶ-2107»–ը վերածվել է մետաղի ջարդոնի. կա զոհ. տեսանյութ
թեգերը:
ուղևոր, վարորդ, փրկարար, հիվանդանոց, շտապօգնություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ