14:35 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
ՃՏՊ. արխիվային լուսանկար

Ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. կա 1 զոհ

© Sputnik / Aram Nersesyan ,
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1928)
89 0 0

Վթարի հետևանքով ևս 4 երիտասարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի բժշկական կենտրոններ:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի-Sputnik. Մահվան ելքով ավտոպատահար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 2-ին ժամը 14:10-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին իրար են բախվել Ասկերանի շրջանի բնակիչներ 27-ամյա Վ. Կ.-ի վարած «ՎԱԶ-21121» մակնիշի և 52-ամյա Գ. Պ.-ի վարած «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Գ. Պ.-ն կլինիկական մահ և պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ ժամը 15:00-ին մահացել է:

Գավառում կրակահերթ են բացել ավտոմեքենայի վրա, կա զոհ. չի բացառվում վենդետայի վարկածը

«ՎԱԶ-21121» ավտոմեքենայի վարորդ Վ. Կ.-ն և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԱՀ տարբեր բժշկական կենտրոններ:

Մասնավորապես, 27-ամյա վարորդն ու 2 ուղևորները՝ Ասկերանի շրջանի բնակիչներ 26-ամյա Ա. Ա.-ն և 23-ամյա Օ. Մ.-ն տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ 31-ամյա Դ. Մ.-ն մեջքի սալջարդ վնասվածքով՝ «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Դեպքի հանգամանքները պարզում է ԱՀ Քննչական կոմիտեն:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1928)

Ըստ թեմայի

Գյումրիում «Mercedes»-ը բախվել է ծառին. 23-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. տեսանյութ
Երևանում տեղի ունեցած ավտովթարը 2 մարդու կյանք է խլել. կան վիրավորներ
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
Վթար Երևանում. 4 տարեկան աղջկան տեղափոխել են հիվանդանոց
թեգերը:
Երիտասարդ, Մահ, հիվանդանոց, վնասվածք, ավտովթար, վթար, Ճանապարհ, Ստեփանակերտ, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ