09:52 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Արկ. արխիվային նկար

Սյունիքի Ներքին Հանդ գյուղի ճանապարհին հայտնաբերված հրանոթի արկը վնասազերծվել է

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1904)
46 0 0

Սյունիքի մարզի Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել էր 122 մմ տրամաչափի հրանոթի արկ:

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ճանապարհին հայտնաբերված հրանոթի արկն այսօր վնասազերծվել է ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել էր 122 մմ տրամաչափի հրանոթի արկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դեպքի վայրում է գտնվել ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորական խումբը:

Արդեն նոյեմբերի 8-ին, ժամը 11:22-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1904)

Ըստ թեմայի

Հրդեհ սուպերմարկետի պահեստում. մեկնել է 4 մարտական հաշվարկ
Սարսափելի դեպք Շիրակում. 2 անչափահաս երեխաների հայրը կախվել է
Մահացել է մոդելավորող Լուի Վիտոնը
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Սյունիք, Հայաստան

Գլխավոր թեմաներ