05:58 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Գյուղ, արխիվային լուսանկար

Վարդենիսում պապը 13-ամյա թոռանը կախված է գտել. բժիշկները փրկել են նրան

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
1721 0 0

Պապը կարողացել է արագորեն կտրել թելը, որից կախված է եղել 13-ամյա թոռը: Դեռևս հայտնի չէ՝ երեխայի հետ պատահածն ինքնասպանության փորձ էր, թե դժբախտ դեպք:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում պապը 13-ամյա թոռանը կախված է գտել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Երեկ՝ ժամը 17:40–ի սահմաններում, 64-ամյա Ս. Զ.-ն 13-ամյա թոռանը նկատել է իրենց բակում՝ երկաթյա աստիճանավանդակի վերնամասում գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված: Պապը կարողացել է թելն արագ կտրել և ահազանգել է Վարդենիսի հիվանդանոց: Բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել հիվանդանոց:

Երեխան հիվանդանոց է ընդունվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում: Բարեբախտաբար, մի քանի ժամ պայքարի արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը:

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները

Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեռևս հայտնի չէ՝ երեխայի հետ պատահածն ինքնասպանության փորձ էր, թե դժբախտ դեպք: Հայտնի է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը 2 վարկածն էլ դիտարկում են:

Հավելենք, որ արդեն երեկ երեկոյան երեխային տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Ինքնասպանություն Լոռու մարզում. 68–ամյա տղամարդը փակվել է զուգարանում ու կտրել երակները

Ըստ թեմայի

Տղամարդն ինքնասպան է եղել տարեդարձից մի քանի օր անց. ողբերգական դեպք Ջերմուկում
Կոտայքի մարզում տարեց տղամարդը քացախաթթու է խմել, որ վերջ տա կյանքին
Սարսափելի դեպք Շիրակում. 2 անչափահաս երեխաների հայրը կախվել է
թեգերը:
ինքնասպանության փորձ, թոռ, պապիկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ