06:45 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Հրշեջներ

Ազգային ժողովի մոտ հրդեհ է. տեսանյութ

© Sputnik / Aram Nersesyan ,
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1951)
156 0 0

Հրդեհաշիջման աշխատանքներին 15 մարտական հաշվարկ է մասնակցում։ Տեսանյութում երևում է, որ տանիքից թանձր ծուխ է բարձրանում։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«911» ծառայությունն ահազանգը ստացել է այսօր՝ 15:11-ին: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 15:22-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Բախտագուշակի մոտ գնալը վատ է ավարտվել. 65–ամյա կինը դանակահարել է 27–ամյա տղամարդուն

Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում:

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

 

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1951)

Ըստ թեմայի

Մանկական խաղը վերածվել է հրդեհի. Խանջյան գյուղում խոտի դեզեր են այրվել
«Էրեբունի» օդանավակայանի հրդեհը մարվել է. լուսանկարներ
Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տեսանյութ
թեգերը:
ԱԺ, հրշեջ, հրդեհ, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ