21:37 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP615.73
  • EUR527.68
  • RUB7.46
Հրդեհ ԱԺ–ի մոտակայքում

ԱԺ–ի մոտ բռնկած հրդեհը մեկուսացրին. լուսանկարներ դեպքի վայրից

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1944)
167 0 0

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անձամբ էր հետևում հրդեհաշիջման աշխատանքներին: ԱԺ շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկած հրդեհը մարելու համար ներգրավվել էր 15 մարտական հաշվարկ:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկած հրդեհը 17:18-ին մեկուսացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Sputnik Արմենիայի թղթակցի լուսանկարներում երևում է, որ թեպետ հրդեհը մարվել է, բայց տանիքը շարունակում է ծխալ:

  • Հրդեհ ԱԺ–ի մոտակայքում
    Հրդեհ ԱԺ–ի մոտակայքում
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Հրշեջներ
    Հրշեջներ
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Այրված տունը
    Այրված տունը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Հրդեհ ԱԺ–ի մոտակայքում
    Հրդեհ ԱԺ–ի մոտակայքում
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 4
© Sputnik / Andranik Ghazaryan
Հրդեհ ԱԺ–ի մոտակայքում

Նշենք, որ հրդեհը բռնկել էր Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: Դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որն անձամբ էր հետևում հրդեհաշիջման աշխատանքներին: Հրդեհը մարելու համար ներգրավվել էր 15 մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ «911» ծառայությունը 15:11-ին ահազանգ էր ստացել, որ Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկել: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 15:22-ին հայտարարվել էր հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Սարսափելի դեպք Շիրակում. 2 անչափահաս երեխաների հայրը կախվել է

Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Пожар у здания парламента Армении (9 ноября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Հրդեհ ԱԺ–ի մոտակայքում

ՌԴ քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել դեսպանատան մոտ

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1944)

Ըստ թեմայի

Հաղթանակ կամրջից մարդ է նետվել, մյուս մայթից օգնության շտապած ոստիկանը` վրաերթի ենթարկվել
Սրբապատկերներն ու եկեղեցական պարագաները լցրել են Գետարգել եկեղեցու հարակից տարածք
Սյունիքի Ներքին Հանդ գյուղի ճանապարհին հայտնաբերված հրանոթի արկը վնասազերծվել է
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ԱԺ, հրդեհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ