06:27 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Пожарники осматривают место возгорания у здания парламента Армении после его тушения (9 ноября 2019). Еревaн

ԱԺ-ի մոտ բռնկած հրդեհի հետևանքով ֆինն տղամարդ է տուժել. նրա վիճակը ծանր է

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
307 0 0

Ազգային ժողովի մոտ բռնկած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է կից երկհարկանի փայտյա տունը. բնակիչներից մեկը հիվանդանոցում է, մյուսին՝ հոգեբանական օգնություն է ցուցաբերվել:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ազգային ժողովի մոտ բռնկած հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել երկհարկանի փայտյա տան բնակիչ 70-ամյա Իկկա Ռոնկաինեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Տղամարդը հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը նաև հոգեբանական աջակցություն է ցուցաբերել փայտյա տան մեկ այլ բնակչի՝ 58-ամյա Իզաբելլա Ռոնկաինեին:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկած հրդեհի հետևանքով այրվել է տանիքի 1000 քմ հատվածը, ջերմահարվել՝ 500 քմ, ինչպես նաև ամբողջությամբ այրվել է կից երկհարկանի փայտյա տունը (56 քմ):

«911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել էր 15:11-ին։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 17:18-ին: Ժամը 18:20-ին փրկարարներին հաջողվել էր մարել հրդեհը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին 15 մարտական հաշվարկ և 2 ավտոսանդուղք:

թեգերը:
ԱԺ, հրդեհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ