00:07 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
1681 0 0

Քննչական կոմիտեն վստահեցնում է, որ Մոսկվայում 2 օր առաջ սպանված մարզիկը որևէ կարգավիճակով ներգրավված չի եղել քրեական հեղինակության սպանության գործում։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայում սպանված, թայբոքսինգի հայազգի չեմպիոն Աշոտ Բոլյանն «օրենքով գող» Մասիվցի Անդիկի` Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով կարգավիճակ չուներ: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը` հերքելով մամուլում տարածված լուրերը։

«Նման անուն-ազգանունով անձ գործում ներգրավված չէ։ Անդրանիկ Հարությունյանի մահվան հանգամանքները, կատարողի ինքնությունը պարզելու ուղղությամբ քննչական անհրաժեշտ գործողությունները շարունակվում են»,– ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, թե Աշոտ Բոլյանը Մասիվցի Անդիկի սպանությունը կազմակերպել է դրամական հարցերի պատճառով։ 

Թերթերից մեկն էլ այսօր գրել է նաև, որ Անդիկի սպանությունը կազմակերպելուց բացի, Բոլյանը մասնակցություն է ունեցել նաև քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման գործում: Այս հարցին, սակայն, ՀՀ Քննչական կոմիտեն առայժմ պարզաբանում չի տրամադրել։

Նշենք, որ 40-ամյա Բոլյանի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 14-ին Մոսկվայում, իր մեքենայի կողքին:

Մասիվցի Անդիկը սպանվել էր 2019թ–ի հուլիսի 2-ին: Նրա սպանության համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ռուսաստանի Դաշնության Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ: Եվս մեկ անձ էլ, որը մեղադրվում է սպանությունն օժանդակելու մեջ, կալանավորված է: Դեպքից հետո ՀՀ այժմ արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, որ սպանությունը պատվիրված է, բայց պատվիրատուի անունը չէր բացահայտել։

Իսկ Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանությունը կատարվել էր 2014թ–ին Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բակում։ Այս սպանության համար մեղադրանք էր առաջադրվել քրեական աշխարհում Իսո անունով հայտնի Իսրայել Սարգսյանին, որը դատարանի որոշմամբ դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։

Ըստ թեմայի

Բացահայտվել է «Մասիվցի Անդիկի» սպանությունը
«Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու մեջ կասկածվողը քաղցկեղ ունի. մանրամասներ
Բիզնեսմեններից պարտքե՞րն էր ստանում. նոր մանրամասներ Աշոտ Բոլյանի սպանությունից
Մոսկվայում սպանել են հայտնի մարզիկ Աշոտ Բոլյանին
թեգերը:
Սպանություն, ՀՀ քննչական կոմիտե, Աշոտ Բոլյան, Մասիվցի Անդիկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ