16:13 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
190 0 0

«Արմավիր» ՔԿՀ–ում 21–ամյա կալանավորը կախված է եղել երկրորդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 21–ամյա կալանավոր է կախվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը։

«Նոյեմբերի 16-ին, ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված 21–ամյա Սարգիս Հակոբի Աբելյանի դին։ Նա կախվել էր` 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապի միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Սարգիս Աբելյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով, այսինքն` ավազակության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու կամ կրելու մեջ։

Արմավիր ՔԿՀ-ի երեք աշխատակից է ձերբակալվել

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Աղցան, առաջին, երկրորդ և կոմպոտ. սննդի մատակարարման փորձնական ծրագիր «Արմավիր» ՔԿՀ–ում

Ըստ թեմայի

Դատապարտյալների պահման պայմաններ, բուժսպասարկում. Գոյունյանը «Գորիս» ՔԿՀ–ում էր
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններին մասնակցել է 115 կալանավոր. «Ժողովուրդ»
Խելագարվե՞լ է արդյոք Կարեն Հունանյանը. ՔԿՀ պատասխանը
թեգերը:
կալանավոր, տղամարդ, Երիտասարդ, դատապարտյալ, ինքնասպանություն, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), Արմավիր

Գլխավոր թեմաներ