20:49 19 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2233)
80 0 0

Սեմյոնովկա գյուղի անասնագոմերից մեկում բռնկած հրդեհի հետևանքով այրվել է մոտ 2300 հակ կուտակած անասնակեր:

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում անասնագոմում բռնկած հրդեհի հետևանքով 70 ընտանի կենդանի է սատկել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Նոյեմբերի 20-ին, ժամը 21:31-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այնուհետև ևս երեք մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 20 փրկարար ծառայող:

Ողջ գիշեր իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում այսօր առավոտյան ժամը 09:39-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել:

Հայտնի է Զոդի կամրջի վրա 7 մարդու կյանք խլած վթարի պատճառը. ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել

Այրվել է մոտ 2300 հակ կուտակած անասնակեր:

Սյունիքի մարզում մեքենա է կողաշրջվել. զոհեր ու տուժածներ կան

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2233)

Ըստ թեմայի

Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա ու 4 երեխայի
Արմավիրցին նախկին հարսի տանը նյարդայնացել ու սրիչով կտրել է սեփական երակները
Թալանել են երևանյան դպրոցներից մեկի տնօրենին. տարել են 5 հազար դոլար և թանկարժեք զարդեր
թեգերը:
հրդեհ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ