19:51 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցից տարհանվել են 207 աշակերտ և 35 ուսուցիչ:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում ռումբի մասին ահազանգը կեղծ էր։ Այս մասին լրագրողներին ասաց ահազանգով դպրոց մեկնած ԱԻՆ փրկարարական խմբի աշխատակիցներից մեկը։

«Դպրոցում ռումբ չի հայտնաբերվել։ Ահազանգը կեղծ էր։ Իրավապահները կպարզեն զանգի դրդապատճառները»,–ասաց նա։

Նշենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 14:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել է 207 աշակերտ և 35 ուսուցիչ:

Արտակարգ դեպք «Գորիս» ՔԿՀ–ում. դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ

Ըստ թեմայի

Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն միլիարդատիրոջ հետ կապի պատճառով
Ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում. մանրամասները ճշտվում են. տեսանյութ
Մոսկվայում ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկը». նրան կարտահանձնեն
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Ուսուցիչ, Աշակերտ, ռումբ, ահազանգ, դպրոց, Երևան

Գլխավոր թեմաներ