22:42 05 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2607)
29201

Դեպքի վայրում կրակոցներ են հնչել այն բանից հետո, երբ հայ տղամարդը դիտողություն է արել հայհոյող հնդիկներին:

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որն ավարտվել է կրակոցներով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ըստ տեղեկության՝ ժամը 01։30-ի սահմաններում Նալբանդյան փողոցի 29 հասցեում գործող «Սթար» բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ-ն դիտողություն է արել բար-սրճարանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք չշարունակեն գոռգոռալ և հայհոյանքներ հնչեցնել, սակայն նրանք չեն ենթարկվել Ալբերտ Գ-ի դիտողություններին և շարունակել են հնչեցնել հայհոյանքներ, այնուհետև զենք են պահել նրա ուղղությամբ, կրակել, վնասել մուտքի դռան ապակին և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Դիլիջանի ճանապարհին ավտոմեքենան բախվել է հաստաբուն ծառերին ու ընկել ձորը. կան վիրավորներ

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի հանրակացարաններից մեկում բնակվող, 27-ամյա Աջայ Ռեջինդոռի Կումարին։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2607)

Ըստ թեմայի

Հայաստան եկող ու Լարսում կանգնեցված ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվում են
Խոշոր հրդեհ Աջարիայում, բնակելի շենքեր են այրվել․ տեսանյութ դեպքի վայրից
Արտառոց դեպք Երևանում. անհայտ անձինք ներխուժել են «թաղման բյուրո»
թեգերը:
Ոստիկանություն, կրակոց, Ծեծկռտուք, Հնդկաստան, Երևան

Գլխավոր թեմաներ