06:37 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Հիվանդանոց

Թունավորման նոր դեպք Հայաստանում. մայրը 2 երեխաների հետ հիվանդանոցում է

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2009)
1353 0 0

Երիտասարդ կնոջն ու երեխաներին հսկում են բժիշկները, իսկ իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Այսօր Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել մոտ 30 տարեկան մի կին իր անչափահաս աղջկա ու տղայի հետ, որը երկու տարեկան է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` բուժհաստատությունում պարզվել է, որ նրանք թունավորվել են գազի արտահոսքից։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաստատեցին, որ այդ մասին ահազանգ ստացել են, բայց մանրամասներ չհայտնեցին։

Բուժհաստատություն են ժամանել իրավապահ մարմինների ծառայողներ, որոնք պետք է պարզեն կատարվածի մանրամասները։

Մեր տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Դանակահարություն Վանաձորում. դանակահարվածները հայր ու որդի են, կասկածյալը` նրանց ազգականը

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2009)

Ըստ թեմայի

Սարսափելի վթար Նորագավիթի սկզբնամասում. երիտասարդ վարորդը տեղում մահացել է
Դժբախտ դեպք Իջևանում. երիտասարդը գնացել է ծառ կտրելու ու մահացել
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ
թեգերը:
թունավորում, Հայաստան

Գլխավոր թեմաներ