14:39 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Գնացք, արխիվային լուսանկար

Պատահար Երևանում. բախվել են գնացքն ու ավտոմեքենան. կա տուժած

© Photo : press office of the SCR
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2011)
49 0 0

Բախման հետևանքով տուժել է ավտոմեքենայի ուղևորը, որին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը բախվել է մի ավտոմեքենայի, որի ուղևորին հիվանդանոց են տեղափոխել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«911» ծառայությունն այս մասին ահազանգ է ստացել դեկտեմբերի 3-ին, ժամը 00:50-ին։

«Ավտոմեքենայի ուղևորը վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել «Աստղիկ» բժշկական կենտրոն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Թունավորման նոր դեպք Հայաստանում. մայրը 2 երեխաների հետ հիվանդանոցում է

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կարգավարի հետ։ Նա տեղեկացրել է, որ փրկարարների օգնության կարիքը չկա:

Իջևանում երիտասարդ աղջիկ է մահացել

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2011)

Ըստ թեմայի

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ
Պռոշյանի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի` դեմքն ամբողջովին բզկտված
Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը
թեգերը:
հիվանդանոց, Երևան, Գնացք, Հայաստան

Գլխավոր թեմաներ