12:09 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2320)
39 0 0

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով նաև Հնդկաստանի քաղաքացի է  տուժել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 10-ին, ժամը 01:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գ. Հասրաթյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Հրաչ Հ.) և «Mitsubishi Eclipse» (վարորդ՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Շոբիթ Կ. Ս., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mitsubishi Eclipse» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Մուսկան Ք., ծնված 2001 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Վթար Երևանի կենտրոնում. BMW-ն գլխիվայր շրջվել է

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները փակել են «Mitsubishi Eclipse» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2320)

Ըստ թեմայի

Հալեպի արևմտյան մասը գնդակոծվել է. տուժել են խաղաղ բնակիչներ
Աշոցքում գազի արտահոսքից ընտանիք է թունավորվել
Գյումրիում բերման են ենթարկել «Շեկոյին». պատճառը Ռոբերտ Քոչարյանի ուղարկած ծաղկեպսա՞կն է
թեգերը:
Վիրավոր, հիվանդանոց, հիվանդ, հնդիկ, ավտովթար, Երևան

Գլխավոր թեմաներ