ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Արմավիրում այսօր տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում «Օպել» մակնիշի 36 QD 172 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող թիվ 207 երթուղին սպասարկող Արմավիր-Երևան ГАЗель մակնիշի 0279 Լ համարանիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել:
Գազից թունավորում Ապարանում. ընտանիքի երեք երեխաները հիվանդանոցում են
Վթարի հետևանքով «Օպելի» վարորդը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:
Արմավիրի մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների ինքնությունը: Նախնական տվյալներով`մահացածը Ոստիկանության զորքերի ծառայող է, ավտոմեքենայում նրա հետ եղել են ևս 2 հոգի, ովքեր հրաժարվել են բժշկական օգնությունից:
Երևանի նախկին քաղաքապետը խոշոր չափերի կաշառք է ստացել. ԱԱԾ–ում քրգործ է հարուցվել