15:35 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2445)
53 0 0

Մահացած կնոջ դին փրկարարները հայտնաբերել են մեքենայից դուրս, իսկ մեքենայի մեջ գտնվող տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում 49-ամյա Գրիգոր Մելքումյանը իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ՝ Ֆիոլետովո գյուղի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշին, ապա ծառին և ապառաժ քարերին ու հայտնվել Տանձուտ գետում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Լեյլի Մխիթարյանը տեղում մահացել է։ Կնոջ մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Լոռու մարզի հրշեջ փրկարարները, իսկ վարորդ Գ. Մելքումյանին ու ուղևոր՝ 45-ամյա Սիրանույշ Ոսկանյանին փրկարարներն ու քաղաքացիները դուրս են բերել գետից, և տեղափոխել «Վանաձորի» բժշկական կենտրոն:

Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

«Դիվանագիտական գողություն». Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի մեքենան

Ըստ դեպքի վայրում հավաքվածների` մահացածը վարորդի տատիկն է, իսկ վիրավորը՝ նրա կինը։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2445)

Ըստ թեմայի

Գազից թունավորում Ապարանում. ընտանիքի երեք երեխաները հիվանդանոցում են
Ողբերգական ավտովթար Արմավիրում. մեկ մարդ տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց
«Օպելը» բախվել է Երևան-Արմավիր երթուղայինին. կա զոհ
Ահազանգ` ոստիկանության շենքում պայթուցիկ սարքի մասին. փրկարարները ոչինչ չեն հայտնաբերել
թեգերը:
Ոստիկանություն, հիվանդանոց, փրկարար, վթար, Դժբախտ պատահար, Հայաստան

Գլխավոր թեմաներ