15:23 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2319)
448020

Sputnik Արմենիային նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական պատահարից։ Ըստ տեղեկությունների` կախված կնոջ անչափահաս երեխաներից մեկը սովորում է 2-րդ դասարանում, մյուսը` մանկապարտեզ է հաճախում։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզում հայրական տանը կախված 27-ամյա կնոջը հայտնաբերել է խորթ մայրը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` չնայած կինը ամուսնացած էր, սակայն վերջին շրջանում բնակվում էր երեխաներից հեռու` հայրական տանը։

«Ամուսնացել էր Սպիտակի գյուղերից մեկում, սակայն  հետ էր եկել գյուղ ՝ ամուսնու հետ ունեցած վիճաբանության պատճառով: Ամուսինն էր կնոջը հետ բերել հայրական տուն ու դատարանի միջոցով կնոջից վերցրել էր երեխաներին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով` ամուսինը դատարանում հայտարարել է, որ կինը խելագարվել է և նրանից խլել երեխաներին։ Ըստ համայնքի ղեկավարի` երեխաները մոտ մեկ ամիս բաժանված են եղել մորից: Բաժանումը մայրը շատ ծանր է տարել:

Կյանքին վերջ տված երիտասարդ կինը օրեր առաջ պատահական հանդիպել է համայնքի ղեկավարի կնոջը և նեղսրտվել, որ իրեն երեխաներից անհիմն են բաժանել։ Նա ասել է, որ նույնիսկ բուժզննում է անցել։

Կոտայքի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն

«Մի քանի օր առաջ կինս հանդիպել էր նրան, որը ասել էր՝ ինձ ասել են դու խելառ ես, դա  է երեխաներին վերցնելու պատճառը, բայց անկեղծ ո՛չ ես, ո՛չ էլ գյուղում որևէ մեկը նրա մոտ հոգեկան խնդիրներ չենք նկատել։ Շատ խելոք ու շնորհքով աղջիկ էր: Ամուսնու ասածների հիման վրա աղջիկը նույնիսկ հոգեբուժարան է գնացել, ստուգվել. ըստ հարազատների` ամուսնու կասածները չեն հաստատվել»,- նշեց համայնքապետը:

Աչաջուրում կորած պատանին հայտաբերվել է բարեկամի տանը

Ըստ տեղեկությունների` կախված կնոջ անչափահաս երեխաներից մեկը սովորում է 2-րդ դասարանում, մյուսը` մանկապարտեզ է հաճախում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում 27-ամյա կնոջը կախված էին հայտնաբերել հայրական տանը։ Աղջկան տեղափոխել էին «Տիրամայր Նարեկի» հիվանդանոց` հուսալով, որ հնարավոր կլինի փրկել նրա կյանքը, սակայն անարդյունք:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2319)

Ըստ թեմայի

Էրեբունիում տղամարդը հրազենով վերջ է տվել կյանքին
Սևանում շմոլ գազից ընտանիք է թունավորվել
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակում վիճել են ու կրակել
Թալանել են ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնյայի տունը
թեգերը:
Դատարան, Կին, հիվանդանոց, երեխա, մանկապարտեզ, Դժբախտ պատահար, Հայաստան

Գլխավոր թեմաներ