11:30 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2320)
220 0 0

Երկաթյա թիթեղի գլանակներով բարձված «MAN» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել կայանած մարդատար մեքենաների, որոնցից մեկի վարորդը բեռնատարից թափված գլանակների տակ է ընկել ու մահացել։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երեկ`դեկտեմբերի 24–ին, սարսափելի վթար է եղել Երևանի Դավիթ Բեկի փողոցում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» հաշվառման-քննական բաժանմունքի մոտակայքում. կա 1 զոհ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դիլիջանում քրեական հեղինակություն է սպանվել

«Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցից գաջի գործարան տանող ճանապարհին՝ հեղուկ գազի լիցքավորման կետի մոտակայքում, երկաթյա թիթեղի գլանակներով բարձված «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վահան Ա. ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանած «Mercedes» (վարորդ՝ Արա Գ. ծնված 1981 թ.) և «Renault Logan» (վարորդ՝ Դավիթ Հ.) մակնիշների ավտոմեքենաներին և կողաշրջվել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վրա»,– նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Վթար Գեղարքունիքի մարզում. ВАЗ 21210-ը գլխիվայր շրջվել է

Պատահարի հետևանքով փլուզվել է «Ստարտ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկ գազի գազալցակայանի պարիսպը (մոտ 15 քմ), իսկ բարձված գլանակները դուրս են թափվել բեռնատարի թափքից և գլորվել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վրա, որը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հեղուկ գազի լիցքավորման կետի աշխատակից Վահան Ա.-ն (ծնված 1979 թ.) և «MAN» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2320)

Ըստ թեմայի

Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
Խցանումները կնվազե՞ն. նոր նախագծով վարորդը կտուգանվի, եթե վթարված մեքենան չհանի ճանապարհից
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով
Մեքենան կամրջի վրայից հայտնվել է դաշտում. վթարի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր
թեգերը:
Հայաստան, Զոհ, Մահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան, բեռնատար, ավտովթար, վթար

Գլխավոր թեմաներ